Loading...
+374 (60) 680 680

Զամբյուղ

May 12, 2025

Նորածնի քնի խորհուրդներ՝ ինչպես ապահովել հանգիստ գիշերներ

Եթե դուք կարդում եք այս գրառումը ուշ գիշերով՝ ձեռքում պահելով ձեր նորածնին և մտածելով՝ «ինչու՞ նա չի քնում», ապա դուք միայնակ չեք։ Նորածնի քունը կարող է լինել իսկական փորձություն, բայց մի քանի պարզ խորհուրդներ կարող են օգնել ձեզ և ձեր փոքրիկին ապահովել հանգիստ գիշերներ։ 🧠 Ինչու է քունը կարևոր նորածնի համար Նորածինները քնում են օրական մոտ 14-17 ժամ, և այդ քունը բաժանված է կարճ հատվածների։ Քունը նպաստում է փոքրիկի ֆիզիկական և հոգեբանական զարգացմանը. զարգանում է նրանց ուղեղը, նյարդային համակարգը, ամրապնդվում է իմունային համակարգը և տեղի է ունենում ամբողջ օրգանիզմի ֆիզիկական աճ։ ⏰ Նորածնի քնի ռեժիմի առանձնահատկությունները Նորածինների քնի ռեժիմը տարբերվում է մեծահասակների ռեժիմից։ Նրանք չունեն հաստատված ցերեկային և գիշերային ռիթմ, ուստի կարող են արթնանալ յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ։ Հիմնական կետեր՝ • Ընդհանուր քնի տևողություն՝ 14-17 ժամ • Քնի հատվածներ՝ 2-4 ժամ • Արթնացումներ՝ սնվելու և հարմարավետության համար 🛏️ Ինչպես ստեղծել անվտանգ և հարմարավետ քնի միջավայր Ձեր նորածնի քնի որակը մեծապես կախված է միջավայրից։ Ահա մի քանի խորհուրդ՝ • Ջերմաստիճան՝ պահպանեք սենյակի ջերմաստիճանը 20-22°C • Լուսավորություն՝ գիշերը օգտագործեք մեղմ լույսեր • Ձայնային միջավայր՝ օգտագործեք սպիտակ աղմուկ՝ արտաքին ձայները նվազեցնելու համար • Մահճակալ՝ օգտագործեք հարթ և ամուր մակերես՝ առանց բարձերի և խաղալիքների • Քնի դիրք՝ միշտ դրեք նորածնին մեջքի վրա քնելու՝ ՍԴՄՍ-ի (նորածնի հանկարծակի մահվան սինդրոմ) ռիսկը նվազեցնելու համար 🌙 Քնի նախապատրաստման մեղմ “ծիսակատարություններ” Նույնիսկ պարզ և կրկնվող գործողությունները կարող են օգնել նորածնին հասկանալ, որ ժամանակն է քնելու։ Օրինակ՝ 1. Տաք լոգանք 2. Լույսերի մեղմացում 3. Հանգիստ երաժշտություն 4. Սնուցում 5. Հաջորդիվ նորածնին դնել մահճակալում, երբ նա դեռ լիովին չի քնել ⚠️ Հաճախ հանդիպող սխալներ • 👶 Երեխային չափազանց երկար արթուն պահելը Կարծիք կա, թե եթե նորածինը ցերեկը շատ արթուն մնա, գիշերը երկար կքնի։ Իրականում՝ շատ հոգնած փոքրիկները հակառակը՝ հաճախ են արթնանում, լաց լինում և դժվարությամբ քնում։ Ավելի լավ է ուշադիր լինել երեխայի հոգնածության առաջին նշաններին ու ժամանակին պառկեցնել քնելու։ • ⏰ Չարթնացնել, երբ երկար է քնում ցերեկը Երբեմն թվում է՝ որքան երկար քնի ցերեկը, այնքան հանգիստ կլինի գիշերը։ Բայց եթե նորածինը քնում է 3-4 ժամից ավել՝ հատկապես կյանքի առաջին շաբաթներին, լավ է նրան մեղմորեն արթնացնել։ Դա օգնում է պահպանել ճիշտ ցերեկ-գիշեր ռիթմը, խուսափել գիշերային հաճախակի արթնացումներից և ապահովել կանոնավոր կերակրումներ։ • 🍼 Միշտ կերակրելուց հետո քնեցնելը Շատ սովորական է, որ նորածինները քնեն կերակրելու ընթացքում կամ հետո։ Բայց եթե սա դառնում է միակ տարբերակը, երեխան դժվար է սովորում ինքնուրույն հանգստանալ։ Փորձեք նաև ուրիշ նուրբ միջոցներ՝ գրկել, մեղմ օրորել կամ սպիտակ աղմուկ միացնել։ • 🌃 Շատ լույս և աղմուկ քնելուց առաջ Քնելուց առաջ բարձր ձայները, խաղերն ու վառ լույսերը կարող են խանգարել երեխային հանգստանալ։ Փորձեք երեկոյան ստեղծել խաղաղ մթնոլորտ՝ մարած լույսերով, մեղմ ձայներով ու կայուն ռեժիմով։ 🩺 Երբ դիմել մանկաբույժին Եթե ձեր նորածինը՝ • Դժվարությամբ է քնում կամ հաճախ է արթնանում • Ունի շնչառական խնդիրներ քնի ընթացքում • Շատ գրգռված է կամ քիչ է քնում ...դիմեք մանկաբույժին՝ հնարավոր առողջական խնդիրները բացառելու համար։ 💛 Վերջնական խորհուրդներ Յուրաքանչյուր նորածին յուրահատուկ է, և քնի ռեժիմը կարող է տարբեր լինել։ Համբերություն ունեցեք, հետևեք պարզ խորհուրդներին, և ժամանակի ընթացքում դուք և ձեր փոքրիկը կունենաք ավելի հանգիստ գիշերներ։ 🛍️ Օգտակար ապրանքներ նորածնի քնի համար Փնտրում եք որակյալ ապրանքներ՝ նորածնի քնի համար։ 👉 Այցելեք մեր կայքը՝ Mommytobee.am և բացահայտեք մեր առաջարկները։

May 13, 2025

Նորածնի անհրաժեշտ իրերի ցուցակ՝ ինչ գնել մինչև ծնունդը (ցուցակ փորձառու մայրիկից)

Երեխայի ծնունդը հրաշք է։ Բայց պատրաստվելը կարող է դառնալ իսկական փորձություն, հատկապես երբ գնումների ցուցակը անվերջանում է։ Ամեն անկյունից խորհուրդներ են հնչում՝ «այս գնել, այն չմոռանալ»։ Իսկ արդյունքը՝ լիքը պայուսակներ և բազմաթիվ անպետք իրեր։ Այս հոդվածում մենք հավաքել ենք իրական անհրաժեշտ իրերի ցուցակը նորածնի համար, որը կօգնի խնայել թե՛ գումար, թե՛ տեղ, և թե՛ ժամանակ։ Այս խորհուրդները հիմնված են մեր թիմի մայրիկներից մեկի փորձի վրա, ով արդեն երկու անգամ անցել է այս ճանապարհով։ ❌ Ինչ Չարժե ԳՆԵԼ մինչև երեխան ծնվի 🙅‍♀️ Շատ ու շատ հագուստ Նորածինները շատ արագ են մեծանում։ Հաճախ «newborn» չափսը հագնում են ընդամենը մի քանի շաբաթ։ Ավելի լավ է գնել 4–5 որակյալ բոդի՝ քան մի ամբողջ դարակ լի հագուստով։ 🙅‍♀️ Մեծ տուփեր` անձեռոցիկների կամ տակդիրների Փորձեք NB չափսի տակդիրներ՝ նախքան մեծ քանակ գնելը։ Երբեմն նորածինն արդեն իսկ փոքր չէ։ 🙅‍♀️ Շքեղ և ոչ գործնական աքսեսուարներ Ձեռքի տաքացուցիչ, առաջին կոշիկներ… գեղեցիկ են, բայց անպետք այս փուլում։ ✅ ԻՆՉ պետք է ԱՆՊԱՅՄԱՆ ԳՆԵԼ ՄԻՆՉԵՎ ԾՆՆԴԱՏՈՒՆ ԳՆԱԼԸ Ձեր «անհրաժեշտ իրերի ցուցակը նորածնի համար» պետք է լինի պարզ և կիրառելի առաջին շաբաթներից։ 👕 Հագուստ և կտորեղեն • 4–5 բամբակյա բոդի (կարճ կամ երկար թևքերով՝ կախված եղանակից) • 2 գլխարկ և թաթմաններ • Տաք ծածկոց կամ կոնվերտ՝ դուրս գալու համար • Մուսլինե կամ ֆլանելե փաթաթոցներ • Սրբիչ գլխով՝ լողանալուց հետո 🍼 Խնամք և հիգիենա • 1–2 ծծակ (соска)՝ անգամ եթե հիմա դեմ եք • Խոնավ անձեռոցիկներ և կրեմ տակդիրի տակ • Խնամքի հավաքածու՝ ջերմաչափ, քթի մաքրիչ, մկրատ և այլն 🤱 Մայրիկի համար • 1–2 կերակրման կրծկալ • Կերակրման հարմար գիշերանոց կամ վերնաշապիկ • Ծննդաբերությունից հետո՝ ներքնաշորեր, կրծքի բարձիկներ (տես այստեղ) 🛍️ Որտե՞ղ գնել՝ խելամիտ և արագ Այսօր ամեն ինչ կարելի է պատվիրել առցանց՝ հատկապես Mommytobee.am-ում, որտեղ հավաքված են միայն օրիգինալ, որակյալ ապրանքներ՝ նախատեսված նորածինների համար։ 🎁 Սպասեք նվերների Ձեր ընտանիքն ու ընկերները անպայման նվերներ են պատրաստում՝ զգեստներ, խաղալիքներ, շորիկներ։ Մի շտապեք ամեն ինչ գնել հենց սկզբում։ Թողեք տեղ «հաճելի անակնկալների» համար։ 📌 ՔԻՉ, ԲԱՅՑ ԼԱՎ – Ձեր մինիմալիստական ցուցակը ✔️ 5 բոդի ✔️ 2 գլխարկ ու ձեռնոցիկ ✔️ 1 կոնվերտ (համապատասխան եղանակին) ✔️ 1–2 ծծակ ✔️ 3–4 փաթաթոց ✔️ 1 սրբիչ գլխով ✔️ Կրծկալ ու գիշերանոց մայրիկի համար ✔️ NB տակդիրներ, անձեռոցիկներ, խնամքի հավաքածու 💛 Ամփոփում Ձեզ շատ իրեր չեն պետք, Ձեզ պետք է՝ մի քիչ հանգստություն, մի փոքր պատրաստվածություն ու մի ամբողջ սիրտ՝ ձեր նոր փոքրիկի համար։ Փնտրու՞մ եք որակյալ ապրանքներ մի տեղում ՝ 👉 Mommytobee.am

May 15, 2025

Ինչպես սովորեցնել երեխային Գիշերանոթին՝ քայլ առ քայլ, առանց սթրեսի

Մի օր գալիս է այն պահը, երբ ծնողները զգում են՝ բավական է, ժամանակն է հրաժարվել տակդիրներից։ Բայց գիշերանոթին վարժեցումը արագ և միանշանակ գործընթաց չէ։ Ամեն երեխա ունիկալ է՝ իր հմտություններով, հասունությամբ և պատրաստակամությամբ։ Ինչո՞ւ, ե՞րբ և ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս ընտրել գիշերանոթ և ինչ սխալներից խուսափել․ 🧠 Արդյո՞ք արժե շուտ սկսել Որոշ մեթոդներ առաջարկում են սկսել գիշերանոթին վարժեցնել վաղ՝ սկսած 2-3 ամսականից։ Բայց մանկաբույժներն ու մանկական հոգեբանները նշում են՝ սա դեռ ֆիզիոլոգիապես ու հոգեբանորեն վաղ է։ Հակառակը՝ երեխան չի կարող հասկանալ և կառավարել իր մարմինը այդ տարիքում։ 📌 Իդեալական մեկնարկային տարիքը՝ 18 ամսականից (1.5 տարեկան), երբ երեխան արդեն ունի՝ • շարժման հմտություններ • որոշ խոսքային կամ ժեստային հաղորդակցություն • հետաքրքրություն՝ ինչ է տեղի ունենում լոգարանում ✅ Ի՞նչ նշաններով կարելի է հասկանալ, որ երեխան պատրաստ է • Քայլում է ինքնուրույն • Կարողանում է հանել կամ բարձրացնել շալվարը (նույնիսկ մասնակի) • Տեղեկացնում է, երբ անում է “գործերը” • Ցույց է տալիս հետաքրքրություն՝ ինչ են անում մեծերը զուգարանում • Առնվազն 2 ժամ մնում է չոր 💡 Խորհուրդ․ Թույլ տվեք երեխային ձեզ հետ մտնել զուգարան և բացատրել՝ ինչ է տեղի ունենում։ 🚽 Ինչպե՞ս ընտրել ճիշտ գիշերանոթ Ինչից խուսափել՝ • Մետաղյա գիշերանոթներ (սառն են, սահում են) • Երգող, վառվող լույսերով կամ խաղալիքներով գիշերանոթներ Լավ տարբերակ՝ • Պլաստիկ, հարմարավետ գիշերանոթ • Դուրս բերվող ամանի հնարավորությամբ՝ հեշտ լվացվող • Կայուն, որպեսզի երեխան հեշտ նստի 🧒 Տղա երեխաների համար՝ կարող եք օգտագործել ներմակդիր նկարով՝ որը գունավորվում է, երբ երեխան «պատշաճ օգտագործում է» գիշերանոթը։ Սա վերածում է պրոցեսը խաղի։ 🧩 Քայլ առ քայլ վարժեցման մեթոդ 1. Ցույց տվեք գիշերանոթը Ստեղծեք սովորականություն․ “Սա քո գիշերանոթն է։ Երբ զգաս՝ ուզում ես “----“ անել՝ կարող ես նստել։ Կամ ասա ինձ։” 2. Մի ստիպեք Եթե ասում է՝ “չեմ ուզում”՝ հարգեք դա։ Ո՛չ հարցումներին յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։ 3. Օգտագործեք տակդիր-անդրավարտիքներ Դրանք երեխան կարող է ինքնուրույն հանել՝ խթանելով անկախություն։ 4. Հետևեք հետաքրքրությանը Եթե 3–5 օր շարունակ հետաքրքրություն չկա՝ հեռացրեք գիշերանոթը 2 շաբաթով, ապա նորից փորձեք։ 5. Գովեք նաև փորձերը, ոչ միայն արդյունքը Եթե պարզապես նստեց, փորձեց՝ արդեն լավ է։ 👉 “Վա՜յ, դու ինքդ փորձեցիր։ Ապրե՛ս դու։” 🛏️ Իսկ քունը և զբոսանքները՞ Երբ երեխան սովորում է ցերեկը օգտվել գիշերանոթից՝ փորձեք նաև․ • Քայլել առանց տակդիրի • Օգտագործել ջուր կլանող տակաշորեր գիշերային քնի համար • Երբեք մի բարկացեք, եթե գիշերը «պատահում է»՝ դա ժամանակավոր է ❌ Տիպիկ սխալներ • Շատ շուտ սկսելը • Հակառակվելը՝ եթե երեխան չի ուզում • Նյարդայնանալը սխալների ժամանակ • Գիշերանոթը դնել հյուրասենյակում՝ անհատական տարածքի բացակայությամբ ✅ Ամփոփում Գիշերանոթին վարժեցումը պետք է լինի՝ ✔️ Հանգիստ ✔️ Հարգալից ✔️ Երեխայի նախանձախնդրությամբ ✔️ Առանց ճնշման Եթե երեխան առողջ է և շրջապատը համբերատար է՝ նա հասկանալի կերպով ու շուտ կսովորի օգտագործել գիշերանոթը։ 🛒 Պատրա՞ստ եք գիշերանոթային արկածիններին 👉 Ծանոթացեք Mommytobee.am-ում առկա տեսականուն՝ գիշերանոթներ, տակդիր-անդրավարտիքներ, տակաշորեր…այս փուլը առանց սթրեսի հաղթահարելու համար։

ընտրել առաքման հասցեն

Գլխավոր Կատալոգ Մուտք Զամբյուղ